Հանձնաժողովի անդամը մոռացել էր կնքել քվերակության ծրարը
Թիվ 8/12 ընտրատեղամասի (Մալաթիա-Սեբաստիա) հանձնաժողովի նախագահ Սպարտակ Ասոյանի (ՀՅԴ) խոսքով ընտրություններն անցնում են առանց միջադեպերի:
Հանձնաժողովի անդամ Պարգև Մնացականյանը (ՀԱԿ) չբողոքեց, չնայած որ, ընթացքում տեխնիկական բացերի հետ կապված, բուռն քննարկումների մեջ էր հանձնաժողովի մյուս անդամների հետ:
ՀՅԴ-ի վստահված անձ Լյովա Գյուլնազարյանը, ի սկզբանե հայտարարեց, որ լրագրողների հարցերին չի պատասխանելու. «Նկարվել չեմ սիրում»:
ՀՀԿ-ի վստահված անձ Վահե Յայլոյանը ևս հստակ կարծիք հայտնելուց խուսափեց. «Երևի նորմալ, առաջին անգամ եմ մասնակցում ընտրությունների՝որպես վստահված անձ»:
Ներկա ընտրողներից մեկն, այնուամենայնիվ, հասցրեց արձանագրել, որ հանձնաժողովի անդամն՝առանց կնքելու քվերակության ծրարը, դրանք հանձնել էր ընտրողներին, ովքեր էլ դրանք նետել են արկղի մեջ. «Մոռացել էի կնքել, երկուսն անվավեր կհամարենք»:
Ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1634 անձ, որից 10;00-ի տվյալներով քվեարկել է մոտ 30 հոգի (հաշվում չի իրականացվել,սա հանձնաժողովի անդամերի քննարկումից հետո արված եզրակացություն է):
Ռոզա Պետրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել