HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնիում ժամը 11-ին ընտրություններին մասնակցել է 133 ընտրող

Արշալույս Ենգոյանը քվեարկության  է եկել ամուսնու հետ։ Նա ասում է, որ  ամենակարևորը խաղաղություն է․ 
«Բալա ջան ամենակարևորը թող մեր զինվորները ապահով ծառայեն, իսկ մնացածը ամեն ինչ ժամանակի ընթացքում կուղղվի»,- ասում է Արշալույս տատը, իսկ ամուսին էլ ավելացում է՝ լիքը խնդիրներ ունենք, վատ ճանապարհեր ունենք,բայց ամեն ինչ մի րոպեում չի լուծում։
Մոտ 7000 բնակչություն ունեցող Գառնի գյուղում գործում է 4 ընտրատեղամաս։ 27/28 ընտրատեղամասում գրանցված է 1559 ընտրող։ Առավոտյան նկատվում էր ընտրողների պասիվություն, ընտրության էին շտապում միայն նրանք, ովքեր ինչ որ գործեր ունեին։ Իսկ ահա 27/31-ում պատկերը մի փոքր այլ էր, չնայած այն որ այս ընտրատեղամասը, ավելի փոքր էր, քան 27/28-ը։ Այս ընտրատեղամասում ժամը 11։00 տվյալներով քվերկության մասնակցել են 100 մարդ, իսկ 27/28-ում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հաղորդմամբ՝ 11:00-ին մասնակացել է 33 ընտրող:

Նունե Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter