ԱԱԾ-ն կանխել է ռադիոակտիվ նյութի իրացումը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք:
Օտարերկրյա քաղաքացուն «Ստրոնցիում» տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը և Տիգրան Հովհաննիսյանը:
Փաստի առթիվ ՀՀ Քր. Օր-ի 233-րդ հոդվածի 1-ին մասի «Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը և իրացնելը» հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել