HY RU EN

Ուղղորդող անձինք և իր իրավունքները չիմացող հանձնաժողովի նախագահ՝ 9/33 ընտրատեղամասում

Աջափնյակի 9/33 տեղամասում ընտրողների ակտիվություն է նկատվում: 1902+1 ընտրող ունեցող ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աշոտ Գևորգյանը, սակայն, հրաժարվում էր մինչ այս պահը մասնակցող ընտրողների քանակի մասին տեղեկատվություն տրամադրել՝ հղում կատարելով «օրենքին» և հիմնավորելով, որ ինքը նույնիսկ ԱԱԾ-ին այդ տվյալները չի տալիս:

Մեր պահանջը ցույց տալ օրենքի կետը, որի համաձայն հանձնաժողովի նախագահը հրաժարվում է տվյալներ հաղորդել, Աշոտ Գրիգորյանն այդպես էլ չկարողացավ գտնել ուղեցույցում: Մի քանի զանգ կատարելուց հետո հայտնեց, որ ժամը 11-ի դրությամբ 137 ընտրող է մասնակցել քվեարկությանը:  

Իսկ մինչ այդ՝ 9/33 տեղամասի, որը 118 դպրոցում է տեղայակված, մուտքի մոտ կանգնած անձը ուղղորդում էր մարդկանց «այո» քվեարկել: Մեկ ուրիշը, որը, ըստ հանձնաժողովի նախագահի, վստահված անձ էր ու ազատ ելումուտ էր անում ընտրատեղամասում, երբ մատյանը վարողին խնդրեցինք ցույց տալ այդ անձի գրանցումը, պարզվեց, որ ոչ վստահված անձ է, ոչ էլ գրանցված է որպես դիտորդ:

Վերջինս ջերմորեն շփվում էր ընտրության մասնակիցների հետ, ներս ու դուրս տանում նրանց և ազատ հաղորդակցվում հանձնաժողովի նախագահի և «Հանրապետական» կուսակցության վստահված անձ Էդմոնդ Կարապետյանի հետ: