HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օշականի N15/16 ընտրատեղամասում 1408 գրանցված մարդ կա, բայց շատերը բացակայում են գյուղից

Անուշ Ամիրբեկյան

Արագածոտնի մարզի Օշական գյուղում ըստ սահմանված կարգի` ժամը 08.00-ին բացվել են բոլոր երեք ընտրատեղամասերը:

N15/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ առավոտյան ժամը 10.30-ի տվյալներով՝ ընտրությանը մասնակցել է 30 ընտրող:

Ընդհանուր թվով տվյալ ընտրատեղամասում գրանցված է 1408 ընտրող, սակայն Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ բավականին մեծ թվով մարդիկ բացակայում են գյուղից: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, նա հավաստիացրեց, որ ամեն ինչ անցնում է ըստ օրենքի. «Ես 30 տարի հանձնաժողովների մեջ կամ, հնարավոր է` թեթև խոսակցություններ լինեն, եթե խնդիրներ են լինում, արագ ճնշվում են»:

Խոսելով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց  մասին` նա ասաց, որ ըստ սահմանված կարգի՝ ընտրաթերթիկը տարվում է ընտրողին:

N15/16 ընտրատեղամասում ընտարթերթիկների թիվը համապատասխանում է ընտրողների թվին` երեք տոկոս ավելցուկով` ընտրաթերթիկների վնասման և սխալ լրացման փոխարեն տրամադրելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter