HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանողը տառապում է հոգեկան հիվանդությամբ

Ոստիկանության Ապարանի բաժնում երկու օր առաջ ահազանգ էր ստացվել, որ Արագած գյուղի մշակույթի տան մոտ տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն այդ  վայրում հայտնաբերել էր Արագած գյուղի բնակիչ, 59-ամյա Գևորգ Գալստյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի գլխին առկա են եղել վնասվածքի հետքեր:

Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Գևորգ Գալստյանը համագյուղացիներից մեկի տան բակում վիճաբանել է հոգեկան հիվանդությամբ տառապող, 33-ամյա Ավետիք Կարապետյանի հետ:

Վեճի ընթացքում Կարապետյանը քարով հարվածել է Գալստյանի գլխին, ինչից էլ վերջինս մահացել է:

«Կարապետյանը ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter