HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրացուցիչ ցուցակներ՝ 3/12 ընտրատեղամասում

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դրոյի 19 հասցեում գտնվող 3/12 ընտրատեղամասը (մանկապարտեզ) բացվեց առավոտյան 08:00-ին: Ընտրատեղամասում առկա է  քաղաքացիների անուն-ազգանուններով երկու մատյան՝ երկու լիազորված անձանցով։ 

Ժամը 10:00-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել էր գրանցված 1992 քաղաքացիներից 80-ը։ Քաղաքացիներից ոմանք նշեցին, որ ծանուցում չեն ստացել և եկել են քվեարկության առանց ծանուցման: Ժամը 10:00-ին տեղի ունեցավ հանձնաժողովի անդամների փոփոխություն: Տեղամասում ներկա է երկու դիտորդ:

Դիտորդները ներկայացան ուշացած՝ պատճառաբանելով քվեարկության գնալը: Դիտորդներ Վիկտորիա Բոյաջյանը և Լիա Մնացականյանը նշեցին, որ քվեարկությունը ընթանում է հանգիստ, որևէ դեպք չի գրանցվել:

Իսկ հանձնաժողովի նախագահ Վահե Մանուկյանն ասաց, որ դեռ վաղ է ինչ-որ բան ասել:

Ժամը 11-ին մոտ երկու անձինք մտան ընտրատեղամաս և հանձնաժողովի նախագահին հանձնեցին թուղթ նշելով՝ «սա էլ լրացուցիչ ցուցակը»: Ցուցակի հետ կապված նախագահ Վահե Մանուկյանն
ասաց, որ դա այն անձանց ցուցակն է, ովքեր չկան հիմնական ցուցակում և ընտրելու են դատարանի կամ անձնագրային բաժնի որոշմամբ:

Սիլվա Մալինցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter