HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1 ընտրողով լրացուցիչ ցուցակ և շրջիկ քվեատուփ` Գյումրու 35/27 տեղամասում

Մարիամ Խալաթյան

Գյումրու թիվ 2 դպրոցում տեղակայված 35/27 ընտրատեղամասում ևս ընտրողները պասիվ են: Ժամը 11:00-ի դրությամբ՝ այստեղ 1217 ընտրողից իր պարտքը կատարել է ընդամենը 54-ը: Տեղամասում աշխատանքները սկսվել են սահմանված կարգով, առաջին ընտրողը քվեարկել է 08:25-ին, ով եղել է հանձնաժողովի անդամ: Տեղամասում մեծ է նաև տեղական ու միջազգային դիտորդների թիվը:
Ընտրողների նման պասիվությունը ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Գրիգորյանը կապում է ցուրտ եղանակի հետ. «Այդքան ընտրող ունեցող տեղամասի համար 54 ընտրողը, բնականաբար, շատ քիչ է: Երևի այս պասիվությունը առավոտյան ցրտի հետ է կապված, պիտի որ աշխուժանա»:

35/27 ընտրատեղամասում կա նաև ընտրողների լրացուցիչ ցուցակ՝ մեկ ընտրողով: Լրացուցիչ ցուցակով այս տեղամասում ընտրելու իրավունք է ստացել Շիրակի մարզպետը, որը ժամը 11-ին կատարել է իր քաղաքացիական պարտքը: 

Հենց այս տեղամասին է բաժին հասել նաև «Գյումրի բժշկական կենտրոն»-ի շրջիկ քվեատուփը: ««Գյումրի բժշկական կենտրոնում ունենք բուժվող 28 ընտրողներ, որոնց ընտրելու իրավունքը կկայանա շրջիկ քվեատուփի միջոցով: Արդեն կատարել ենք հանձնաժողովի անդամների ընտրությունը՝ այս մասով, և կգնան կիրականացնեն գործընթացը»,- նշեց Սամվել Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ տեղամասում նույնականացման քարտով ընտրողներ ունեցել են, և ոչ մեկի հետ որևէ խնդիր կամ տարաձայնություն չի գրանցվել: Քվեարկությունն ընթանում է դանդաղ, բայց խաղաղ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter