«Հետքի» ընթերցողն ԱՄՆ-ից խնդրում է հետևել, որ իր փոխարեն չքվեարկեն
«Հետքի» ընթերցողներից Աշոտ Զալինյանն էր զանգահարել ԱՄՆ-ից՝ նշելով, որ իր և աղջկա՝ Ալլա Զալինյանի անունները կան ընտրացուցակում: Աշոտն ու իր աղջիկը երկար տարիներ է, ինչ բնակվում են ԱՄՆ-ում: Հայաստանում նրանք գրանցված են Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 40/2 ընտրատեղամասում:
Աշոտը խնդրում է իր համաքաղաքացիներին, դիտորդներին և լրագրողներին, ովքեր վերոնշյալ ընտրատեղամասում են աշխատելու, հետևել, որ իր և աղջկա փոխարեն ընտրություն չկատարեն: Աշոտ և Ալլա Զալինյանները 1322 և 1323 ընտրացուցակի համարում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել