HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Սուքիասյանը միայն մարզպետարանին է տեղեկատվություն տալիս

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղակայված թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարգիս Սուքիասյանը հրաժարվում է լրագրողներին տեղեկատվություն տրամադրել հանրաքվեին ընտրողների մասնակցության վերաբերյալ: Վերջինս ասել է, որ ինքը ժամանակ չունի լրագրողների համար, եւ խորհուրդ է տվել դիմել մարզպետարան: Լրագրողի ճշգրտմանը, որ մարզպետարանը այդպիսի գործառույթներ օրենքով չունի եւ որպես պետական հիմնարկ այն չպիտի աշխատի կիրակի օրով՝ Սուքիասյանը ասել է, որ ինքը միայն մարզպետարանին է տեղեկատվություն տալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter