HY RU EN

«Գաղտնի» ցուցակներով ու թղթերով անձինք՝ Աջափնյակի ընտրատեղամասերի մոտ

Աջափնյակի Արզումանյան փողոցում տեղակայված 9/33 և 9/32 ընտրատեղամասի մոտ խմբված անձինք կային, որոնք ինչ-որ թղթեր և ցուցակներ էին պրպտում: Երբ մոտեցանք և խնդրեցինք ցույց տալ, թե ինչ թղթեր են ձեռքերում, որտեղ ստորագրություն էր նշմարվում, բոլորը հրաժարվեցին՝ պատճառաբանելով, որ գաղտնի են:

Այդ անձանց ընտրատեղամաս էին տեղափոխում մեքենաներով (լուսանկարում): Մեր զրույցի ժամանակ ժամանեց կանաչ «Օպելը» և երկու կանայք նույնպես իջան նմանատիպ թղթերով: