HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

122 ընտրողից 12-ը ընտրություն կատարել էր նույնականացման քարտով

Արևիկ Հակոբյան

Գյումրու կայարանում տեղակայված 35/29 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր պասիվություն է նկատվում: Ինչպես տեղեկացրեց ընտրական հանձնաժողովի նախագահ Շուրա Պետրոսյանը, ժամը 12:00-ի դրությամբ 1850 ընտրողից ընտրությանը մասնակցել է 69 ընտրող: Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ նման պասիվություն դեռ ոչ մի ընտրության չի նկատվել: Նշված տեղամասի հարևան 35/31 ընտրատեղամասում պատկերն այլ էր: Այստեղ 1811 ընտրողից նույն ժամի դրությամբ քվեարկությանը արդեն մասնակցել էր 122 ընտրող, որոնցից 12-ը ընտրություն կատարել էր նույնականացման քարտով: Հանձնաժողովի նախագահ Ա. Բադալյանը նկատեց, որ, եթե այս տեմպերով ընթանա, 100-ից 10-ը նույնականացման քարտով է ընտրելու: Նշենք, որ երկու տեղամասերում էլ առերևույթ ամեն ինչ  հանգիստ է, դիտորդները դժգոհություններ չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter