
Սեւանի 23/5 ընտրատեղամասում ընտրողների ակտիվություն է
Արփինե Մինասյան
Գեղարքունիքի մարզի Սեւանի 23/5 ընտրատեղամասում մինչեւ այս պահը 1867 ընտրողից ընտրությանը մասնակցել է մոտ 415 ընտրող:
«Ընտրության ընթացքը նորմալ է, ակտիվությունը բավականին բարձր է, այնինչ ես կարծում էի, որ ակտիվությունը ցածր կլինի: Ընտրատեղամասը բացվել է ուղիղ ժամը 8-ին, ընտրական օրենսգրքի տառին ու ոգուն համապատասխան: Ոչ մի խախտում չի եղել»,- հայտնեց 23/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ռաֆայելյանը: Ընտրատեղամասը տեղակայված է մշակույթի պալատի շենքում` Սարգիս Սեւանեցի փողոց, շենք 4Ա հասցեում:
Տեղամասում դիտորդական առաքելություն է իրականացնում Սեւանի «Տարածքանին զարգացման ու հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն:
Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում կա ընտրական 70 տեղամաս: 49 համայնքից 3-ը քաղաքային են' Սեւան, Ճամբարակ, Վարդենիս, 46-ը' գյուղական: Սեւան քաղաքում տեղակայված է 12 ընտրատեղամաս: Թիվ 23 ընտրատարածքում ընդհանուր հաշվով 62 718 ընտրող է, Սեւան քաղաքում' 19 595:
Մեկնաբանել