
Անձնագրերի ժամկետները երկարացրել են՝ առանց վավերականության ամսաթիվը նշելու
Ալավերդու թիվ 31/42 ընտրատեղամասում ընտրողներ Նեկտար Պետրոսյանի, Արմեն Վահրադյանի, Արմեն Աֆիցերյանի, Արմեն Գրիգորյանի ժամկետն անց անձնագրերում Թումանյանի անձնագրային բաժնի կնիքներով վավերականության ժամկետը երկարացված էր՝ առանց երկարացման ամսաթիվը նշելու:
Ընտրողներից Արմեն Աֆիցերյանն ասաց, որ իր անձնագրի վավերականության ժամկետը երկարացվել է ընդամենը մի քանի օր առաջ:
Ալավերդու թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանի տեղեկացմամբ՝ ժամը 11:30-ի դրությամբ Լոռու մարզի 54 413 ընտրողներից ՀՀ Սահմանադրության հանրաքվեին մասնակցել են 3331 ընտրողներ:
Թիվ 31 ընտրատարածքի Ալավերդու 15 ընտրատեղամասերի 16 128 ընտրողներից ժամը 11:30-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել են 3331 ընտրողներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել