HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 30 ընտրատարածքում ընտրությանը մասնակցել է ընտրողների 5.3 տոկոսը

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի թիվ 30 ընտրատարածքի 37 ընտրատեղամասերում՝ 33-ը՝ Վանաձոր, 3-ը՝ Գուգարք, և 1-ը Շահումյան համայնքում, ժամը 11-ի դրությամբ գրանցված 61.088 ընտրողից իր ընտրական պարտքը կատարել է 3075 ընտրող կամ ընտրողների 5.3 տոկոսը: Հարցին՝ ինչպես եք գնահատում մարդկանց ակտիվությունը, թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը պատասխանում է. «Սպասելի: Հենց այսպես էլ սպասվում էր: 2012թ. Ազգային ժողովի ընտրությունների հետ համեմատելով՝ պարզ է, այն ժամանակ կուսակցությունները շահագրգռված էին, որ տանեն իրենց ընտրողներին, ժամը 11-ի դրությամբ ընտրողների թիվը 12 տոկոս է եղել: Այսօր գրանցված 5 տոկոսը սպասելի էր: Իր դերն է կատարում նաև ցուրտ եղանակը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter