Բաղրամյան 76 հասցե նոր է տեղափոխվել 5/28 ընտրատեղամասը: Ընտրողներից շատերը, ներս մտնելով, հեռանում են: «Իջեք Անելիք բանկի դիմացի ընտրատեղամաս»,- այսպիսի մեկնաբանությամբ են նրանց ճանապարհում:
Հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Կիրակոսյանը պարզաբանում է.«Նախկինում այստեղ 5/38 ընտրատեղամասն էր: Նախորդ ընտրություններին այդ մարդիկ այստեղ են քվեարկել: Այդ պատճառով ուղորդում ենք իրենց նոր ընտրատեղամաս»:
Նա տեղյակ չէ, թե քաղաքացիներին ծանուցագիր ուղարկվել է, թե՝ ոչ: Մեզ հետ զրույցում նրանց մեծ մասը փաստում են՝ ընտրատեղամասի հասցեի փոփոխության մասին ոչ մի ծանուցում չեն ստացել: Հավելենք՝ հանրաքվեի ծանուցագրերի պատրաստման վրա ծախսվել է մոտ 200 մլն. դրամ:
Դիանա Ղազարյան, Նորա Անանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել