Գառնիի 27/28 ընտրատեղամասում 1559 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 107 բնակիչ
Ընտրողների ակտիվ հոսք Գառնիի թիվ 27/28 ընտրատեղամասում սկսվեց 11:30-ից հետո։ Մարդիկ սկսեցին քվեարկության գալ ընտանիքներով։ Այնուհետև նորից ընտրատեղամասը դատարկվեց։ Բնակիչներից շատերը, ծանոթ չլինելով ընտրացուցակներին, ստիպված մի ընտրատարածքից մյուսն էին գնում իրենց անունը գտնելու համար։ Այստեղ երկու դեպք գրանցվեց, երբ քաղաքացին քվեաթերթիկը դրել էր խցիկի տակը՝ թողնելով այնտեղ։ Հանձնաժողովի նախագահի միջամտությամբ քաղաքացին ինքն իր ձեռքով վերցրեց քվեաթերթիկը և գցեց արկղի մեջ։
Ժամը 13։00-ի տվյալներով՝ 27/28 ընտրատեղամասում 1559 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 107 բնակիչ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել