HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի նաեւ «Պետական լոտո» ՓԲԸ` 50%-50% մասնաբաժիններով

Այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ «Ամայա գեյմինգ գրուպ» (AMAYA GAYMING GROUP) կանադական կորպորացիայի նախագահ եւ գործադիր տնօրեն Դեյվիդ Բաազովը ստորագրել են պայմանագիր, որով նախատեսվում է մեր երկրում ներդնել շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ եւ կազմակերպել պետական վիճակախաղ:

Վերահսկողական համակարգի ներդրման նպատակն է ապահովել շահումով խաղերի եւ վիճակախաղերի ոլորտում սպառողների շահերի պաշտպանությունը, ունենալ հստակ հաշվետվողա­կան համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից, այլ տնտեսական հանցագործություններից եւ խաղային խաբեութ­յուններից: Շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգի ներդրման համար կորպորացիան Հայաստանին անհատույց, սեփականության իրավունքով կտրամադրի սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ:

Համակարգը համակարգչային ծրագրային ծառայությունների համակցություն է, որը հավաքագրում եւ ֆինանսների նախարարությունում գտնվող կենտրոնական սերվերին փոխանցում է տվյալ պահին բոլոր էլեկտրոնային խաղային սարքավորումներին վերաբերող տվյալներն ու գործողութ­յունները եւ տրամադրում բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք թույլ են տալիս հսկել ֆինանսական տվյալները եւ հայտնաբերել կեղծիքները ամբողջ ցանցով մեկ:

Երկկողմ համաձայնության արդյունքում կստեղծվի նաեւ «Պետական լոտո» փակ բաժնետիրական ընկերություն` 50%-50% մասնաբաժիններով, որն էլ «Ամայա գեյմինգ գրուպ»-ի ներդրումներով կկազմակերպի վիճակախաղ: Վիճակախաղից ստացված շահույթը հավասարապես կբաշխվի Հայաստանի Հանրապետության եւ «Ամայա գեյմինգ գրուպ»-ի միջեւ: Պետական վիճակախաղը կկազմակերպվի միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն փորձին համապատասխան: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերին բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter