HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի 54 տեղամասերից 37-ում ներկա են եղել ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ և վստահված անձինք

Թիվ 29 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանի տեղեկացմամբ՝ ժամը 11:00-ի դրությամբ իր ընտրական իրավունքն իրացրել է 66.806 ընտրողից 3432-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 5.17 տոկոսը:

Ժամը 8:00-ին ընտրատարածքի 54 տեղամասային կենտրոններում ներառում է Վանաձորից՝ 16, Վանաձորից մինչ Սպիտակ և նախկին Գուգարքի տարածաշրջանից՝ 6 գյուղ, Սպիտակը և Սպիտակի տարածաշրջանի բոլոր գյուղական համայնքները, նաև Վանաձոր քրեակատարողական հիմնարկը: Բոլորը զանգահարել և տեղեկացրել են, որ կենտրոնները բաց են, ընտրությունն սկսված է:

«Բոլոր հանձնաժողովի անդամները ներկա են եղել, 54 տեղամասերից 37-ում ներկա են եղել ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ և վստահված անձինք»,- նշեց Բ. Մակասյանը:

Վերջինս վստահեցրեց, որ ժամը 11:00-ի դրությամբ՝ միայն մեկ ահազանգ են ստացել. «Բողոքներ չունենք, միայն մի տեղ՝ 29/8 տեղամասում էր խնդիր առաջացել: Բոլոր հանձնաժողովներին տրված են համապատասխան ձևաթղթեր, որում պետք է նշվեր ժամը 8:00-ի դրությամբ հանձնաժողովի անդամների ներկա և բացակա լինելու հանգամանքը: Պատահաբար այդ թուղթը փակցրել էին տեղամասում որը նկատվել էր դիտորդական առաքելություն իրականացնող անձանց կողմից և նույն րոպեին այդ թուղթը հանվել էր այդտեղից: Միակ բողոքը դա է եղել: Այլ ահազանգեր ու բողքոներ չեն եղել»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Մեր ճշգրտող հարցին՝ թե խոսքը վերաբերում է լրատվամիջոցներով հրապարակված այն ձևաթղթին, որտեղ ներկա հանձնաժողովների անդամների անվան դիմաց գրվել էր «այո», հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Երևի, չգիտեմ, բայց շատ շուտ, երկու-երեք րոպեում թուղթը հանվել է: Նշենք, որ վերը նշված փաստն արձանագրվել էր ՀՔԱ վանաձորի գրասենյակի դիտորդների կողմից»:

Գայանե Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter