HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նույնականացման քարտով քվեարկողն արագ հեռացավ տեղամասից

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դրոյի 19 հասցեի 3/12 ընտրատեղամասում (մանկապարտեզում) ժամը 11:30-ի սահմաններում հաղթանդամ կազմվածքով, վերարկուի օձիքը բարձրացրած, գլխարկով մի տղամարդ քվեարկեց նույնականացման քարտով։

Հանձնաժողովի նախագահը խնդրեց վերադառնալ և ցույց տալ նույնականացման քարտը, բայց քաղաքացին արագ հեռացավ:

Մեկ ժամ անց քաղաքացիներից մեկը շատ երկար զննում էր պատին փակցված ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը, ապա զայրացած ներս մտավ ու նախագահին սկսեց բողոքել, որ ամեն տարի ցուցակում լինում է իր հարևանի անուն-ազգանունը, բայց նա արդեն 15-18 տարի Հայաստանում չէ։

Սիլվա Մալինցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter