Օշական գյուղի 15/25 ընտրատեղամասում 1416 ընտրողից քվեարկել է 207-ը
Անուշ Ամիրբեկյան
Արագածոտնի մարզի Օշական գյուղի N15/25 ընտրատեղամասում գրանցված է 1416 ընտրող, որից մինչև ժամը 13.47-ը ընտրության է ներկայացել 207 ընտրող:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սպարտակ Եղիազարյանն ասաց, որ մինչև այս պահը ամեն ինչ նորմալ է ընթանում, որևէ խախտում չկա. «Արդեն 13 անգամ տարբեր հանձնաժողովներում եմ եղել, խախտումներ երբևէ չեն եղել»:

N 15/25 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից Էդգար Ավագյանը ՀԱԿ-ի ներկայացուցիչ է: Նա նույնպես ասաց, որ խախտում չի արձանագրել. «Բոլորն էլ վստահաբար գալիս, իրենց «Ոչ»-ն են ասում»: Մեր այն հարցին, թե ի՞նչ գիտեք, որ ոչ են ասում, Էդգար Ավագյանը պատասխանեց. «Մարդկանց ռեակցիաներից երևում է»:
Այս ընտրատեղամասում ներկա է նաև մեկ վստահված անձ` Հանրապետական կուսակցությանկողմից: Մեր հարցերին համառոտ պատասխանելով` Գարիկ Ներսիսյանն ասաց. «Գերազանց է, որևէ միջադեպ չի եղել, հանգիստ, խաղաղ անցնում է»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել