Ոստիկանությունը 27 ահազանգ է արձանագրել, որոնց խոստանում է ընթացք տալ
Դեկտեմբերի 6-ի` ժամը 11-ի դրությամբ, ոստիկանությունում ուսումնասիրվել է 27 ահազանգ, որից 3-ը ստացվել է «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 22-ը ներբեռնվել են կայքէջերից: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Ահազանգերը հիմնականում վերաբերել են՝
5-ը՝ քվեարկելուն ուղղորդելը,
4-ը՝ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը,
4-ը՝ դիտորդական գործունեությանը խոչընդոտելը, 3-ը՝ ընտրակաշառքի փորձի վերաբերյալ և այլն:
Բոլոր ահազանգերը, համաձայն ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, ուղղորդվել են հասցեատերերին (տարածքային մարմիններ և ԱՎՎ)՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել