HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետի ռեստորանում տեղակայված տեղամասում խախտումներ դեռ չեն արձանագրվել

Վանաձորի 30/35 ընտրատեղամասը տեղակայված է քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող «Բելիսիմո» ռեստորանում: Ընտրողների ընդհանուր թիվը 1673 է, ընտրության առաջին ժամվա ընթացքում ներկայացել է 17 ընտրող, ժամը 10:00-ի դրությամբ՝ 33, 11:00-ի դրությամբ՝ 100, 12:00-ին՝ 117, 13:00-ի դրությամբ՝ 282, ժամը 14:00-ի դրությամբ՝ 361 ընտրող:

Խախտումներ չեն արձանագրվել, միայն փորձում էին խոչընդոտել դիտորդների, լրագրողների և վստահված անձանց աշխատանքը, ինչը վերականգնվեց, երբ ՀԱԿ վստահված անձը դիմեց ընտրատեղամասի նախագահ Տիգրան Պապանյանին: Ընտրատեղամասում ընտրողների առավելագույն քանակը եղել է 15:

Գոհար Մովսիսյան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter