HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» թղթակցի համակարգիչը ՀՀԿ վստահված անձը խլել է

Քիչ առաջ Արաբկիրի 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Հայկազի Խուրշուդյանը ներս է մտել, մոտեցել «Հետքի» թղթակցին, գոռացել. «Հերիք չի էստեղ էդքան բզբզաք Հետքից»: Արթուր Խուրշուդյանը խլել է «Հետքի» թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը, որտեղ լրագրողը գրում էր հերթական լուրը, նաև բաց էր նրա ֆեյսբուքյան էջը:

Մինչ լրագրողը փորձել է նկարահանել սպառնացող և համակարգիչը խլած անձին, նա հեռացել է տեղամասից, տանելով իր հետ համակարգիչը: 

Լուսանկարը՝ 5/28 տեղամասից, լուսանկարում պատկերվածը ՀՀԿ վստահված անձը չէ:

Մեկնաբանություններ (1)

Yura
«Հետքի» ջան, խնդրում եմ պարզես Արթուր Հայկազի Խուրշուդյան սրիկայի կյանքի անցած ողջ ուղին, իր լավ եվ վատ արարքներով: Պետք է լավ հասկանալ նման սրիկաների մտածելակերպը, որոնք խանգարում են ժողովրդավարության զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter