
Ահազանգ Կուրթան գյուղից. գյուղապետը խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքը` «իմ տարածքն է» սկզբունքով
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է զանգահարել ՀՀ Լոռու մարզի Կուրթան գյուղի թիվ 32/54 տեղամասի հանձնաժողովի անդամ Գայանե Թունյանը, ով հայտել է, որ համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանը, ով միաժամանակ հանդիսանում է ՀՀԿ կուսակցության վստահված անձ, խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքները` նշելով, որ սա իր տարածքն է, ինքն է ասելու` ինչպես անցնեն ընտրությունները:
Համայնքի ղեկավարը, ինչպես հայտնում է ՀՔԱՎ գրասենյակը, պնդել է, որ այն դեպքում, երբ անձը գալիս է ընտանիքի անդամների անձնագրերով, պետք է քվեարկի բոլորի փոխարեն: ՀՔԱՎ գրասենյակը այս տեղեկությունների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է հղել ՀՀ ոստիկանություն, խնդրելով` նշված փաստն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ ձեռնարկել համապատասխան միջացառումներ, նկարագրված խախտումը բացահայտելու ուղղությամբ եւ իրավական գնահատական տալ համայնքի ղեկավարի գործողություններին:
Մեկնաբանել