
Վարդանաշենում 796 քվեարկողից մասնակցել է 148-ը
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում ընտրական իրավունք ունեցողները կարծես թե չեն շտապում մասնակցել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին: Քվեարկության ցուցակներում առկա 796 մարդուց ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 148 մարդ:
Առավել ակտիվ են տարեցները: Նրանք պարտաճանաչ գալիս են, քվեարկում և բարեմաղթանքներով հեռանում են:
Հանձնաժողովի անդամները պարապությունից հումորներ են անում, մեկ-մեկ տեղամաս մտնողներին հորդորելով. «Ընտրեք ձեր ապագան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել