Արաբկիրի 5/28 ընտրատեղամասում ժամանակավոր անձնագրով միաժամանակ քվեարկելու եկավ 10 քաղաքացի
Նոռա Անանյան, Դիանա Ղազարյան
5/28 ընտրատեղամասում ընտրողների հոսքը ակտիվացել է: 13:00-ի տվյալներով` ժամանակավոր անձնագրով միաժամանակ քվերակելու եկավ մոտ տասը քաղաքացի: Նրանց հոսքը շարունակվեց նաև հաջորդող 30 րոպեների ընթացքում:
Այս ընթացքում մեզ մոտեցավ ընտրատեղամասի քարտուղարը՝ նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից զանգ է ստացվել, որ այս տեղամասում աշխատող «Հետքի» լրագրողները լուսանկարել են #9 ձևը:
Հավելենք, որ ժամանակավոր անձնագրերով քվեարկող անձանց ընդհանուր թիվը պարզ կլինի միայն արձանագրությունները կազմելուց հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել