Մասիսում ընտրած քվեաթերթիկները տալիս են մարդկանց, ասում գցեք քվեատուփը. քաղաքացի
Քիչ առաջ «Հետք» էր զանգահարել քաղաքացի, ով չներկայացավ, սակայն նշեց, որ Մասիս քաղաքի 3-րդ միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում արդեն «Այո» քվեարկած քվեաթերթիկը տալիս են ընտրողներին, ասում են տար գցի քվեատուփը:
«Մարդ չկա այնտեղ բացարձակ, 4 հոգի են: Բոլորին տալիս են քվեարկած թերթիկ, ասում գցեք քվեատուփը»,- ասում է քաղաքացին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել