«Հետքի» թղթակցի համակարգիչը վերադարձրել են
Արաբկիրի 5/28 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Կիրակոսյանը «Հետքի» թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը տվել է դեպքի առիթով ժամանած ոստիկանին: Վերջինս համակարգիչը հանձնել է լրագրողին:
Հիշեցնենք, Արաբկիրի 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Հայկազի Խուրշուդյանը ներս է մտել, մոտեցել «Հետքի» թղթակցին, գոռացել. «Հերիք չի էստեղ էդքան բզբզաք Հետքից»: Արթուր Խուրշուդյանը խլել էր «Հետքի» թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը, որտեղ լրագրողը գրում էր հերթական լուրը, նաև բաց էր նրա ֆեյսբուքյան էջը:
Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բացատրություն են վերցնում լրագրողից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել