HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդներն ահազանգում են. անմարդկային ցուրտ՝ թիվ 30/16 տեղամասում

Վանաձորի թիվ 30/16 ընտրատեղամասից դիտորդները ահազանգում են. աշխատելու համար բավարար պայմաններ չկան, շատ ցուրտ է և անհնար է ոչ միայն աշխատելը, այլև տեղամասում մնալը: Ահազանգից րոպեներ անց այցելեցինք ընտրատեղամաս: Պայմանններն իրոք սարսափելի էին:

Տարիներ շարունակ չգործած, մասնավոր անձի պատկանող կառույցում որպես տեղամաս ծառայող սենյակում չափազանց ցուրտ էր, սրան գումարվում էր նաև քարուքանդ հատակն ու պատերը: Սենյակի մի անկյունում դրված երկու փոքրիկ էլեկտրական վառարանները հազիվ իրենց էին տաքացնում:

«Հերթով մեկս մյուսիս մոտ ենք տանում պլիտաները, որ չսառչենք,- նշեց ներկաներից մեկը: Հլա ձեռքդ մոտեցրու պատուհաններին, տես ինչ քամի ա փչում»,- առաջարկեցին դիտորդները:

Պատուհաններին մոտենալու կարիք չկար, ամեն ինչ առանց այն էլ պարզ էր: Մոտեցանք տեղամասի հանձնաժողովի նախագահին. «Տարածքը մասնավոր է, շատ ավելի վատթար վիճակում էր, տեղամաս ընտրելիս միակ հնարավորությունը սա էր: Մարդիկ ընդառաջ գնացին: Շատ ավելի վատ էր, որոշ բաներ փոփոխեցին, որ կարողանանք այսօր աշխատել. պատուհանների վիճակն է բարելավվել, լույսերն է քաշվել, ջրի խնդիր է լուծվել, տուալետի խնդիր է լուծվել:Այս շենքը վերջին անգամ օգտագործվել է տարիներ առաջ՝ նախորդ ընտրությունների ժամանակ»,- այդուհանդերձ փաստելով, որ տեղամասում առկա աշխատանքային պայմանները հնարավոր չէ դրական գնահատել:

Տեղամասերում նորմալ աշխատանքային պայմանների ստեղծումը ՏԻՄ-ի պարտավորությւնների շրջանակնում է: Հաշվի առնելով այս հանգամանքը դիմեցեինք Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանին, ով լսելով հարցը, միանգամից բռնկվեց. «Դա է միակ հնարավորությունը, եթե գտնում եք, որ դա գրելու, բողոքելու բան ա, գրեք»,- նշեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter