HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԸԸՀ նախագահը դիտորդներին եւ վստահված անձանց թույլ չի տալիս տեսնել ստորագրված ցուցակները

Գայանե Սարգսյան

Դիտորդական կազմակերպությունը հակադարձում է՝ նրանք իրավունք ունեն անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին 

Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանի տեղեկացմամբ՝ ընտրատարածքի կազմում գտնվող տեղամասերից ահազանգեր են ստացվել այն մասին, որ դիտորդները խախտումներ են թույլ տալիս:
Ընտրական օրենսգրքի 11 և 30/1 հոդվածներն են խախտվում, ըստ որի՝ չի կարելի ստորագրված ցուցակները հրապարակել: Իսկ եթե նրանք անուն ազգանունը նշում են, համարները գրում են, սա արդեն ինքնության բացահայտում է, թե ով եկավ ընտրության: Ես գնացել եմ դիտողություն եմ արել բոլորին, ասել եմ, որ նման բան մի արեք, մենք չենք ուզում լարվածություն ստեղծենք, դուք խախտում եք Ընտրական օրենսգրքի այս-այս օրենքները: Մի մասը հասկացել է, մի մասն էլ չի հասկացել, նույնը շարունակում են: Ես մատյանում գրանցել եմ տվել այդ իրավախախտումը, հետագայում պատասխան կտան իրենց արածի համար»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց նա:
«Ընտրողին ասում են՝ անուն ազգանունդ ասա: Դու ո՞վ ես, որ նման բան ես անում,- ասում է Տ. Պապանյանն ու հավելում,- դու իրավունք չունես: Քեզ եթե բան է հետաքրքրում, դու պետք է նախագահին ասես, նախագահը քեզ անձը հաստատող փաստաթուղթը ցույց տա, որ այդ մարդն է»:
Նշված խնդրի հետ կապված միջադեպերը գրանցվել էին ՀՔԱ վանաձորի մասնաճյուղի և Ասպարեզ լրագրողների ակումբի ներկայացուցիչների հետ: Փաստի առիթով քիչ առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարածել է  հետևյալ հաղորդագրությունը,
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քվեարկությունը սկսելուն պես Տեղամասային ընտրական հանձնաժողովների, այնուհետ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հրահանգով «Քաղաքացի դիտորդ» կոալիցիայի անդամ կազմակերպությունների դիտորդների, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչներին չէր թույլատրվում ընտրողների ցուցակներից նայել ընտրողների հերթական համարները, ինչպես նաև արգելվում էր ընտրողներին հարցեր տալ՝ պարզելու համար նրանց ինքնությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարզաբանում է. «Ընտրողների ցուցակները, նրանց հերթական համարները փակցված են տեղամասում, հասանելի են բոլորին, այդ թվում՝ դիտորդներին և վստահված անձանց: Նրանք իրավունք ունեն անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ինչը ենթադրում է, որ դիտորդը կարող է նայել ընտրողների անուն-ազգանունները և հերթական համարները թե՛ ընտրողների ցուցակում, թե՛ տեղամասում փակցված ցուցակներից: Վերը նշված գործողությունները խախտում չեն համարվում, և սպառնալիքն այն մասին, թե դիտորդին կարող են ձերբակալել նշված գործողությունների համար, անօրինական է: Խախտում կարող է համարվել, երբ դիտորդը փորձի իմանալ, թե ինչպես են քվեարկել ընտրողները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter