Ոստիկանության Արմավիրի բաժինը կքննի «Հետքի» հոդվածի հանգամանքները
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրում է «Հետք»-ում այսօր հրապարակված հոդվածի փաստերը:
«Hetq.am կայքում «Գնում ես ներս ու «Այո»-ի դիմաց պտիչկա ես դնում». վստահված անձ դպրոցի տնօրենը՝ ընտրողներին» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ Մարգարա գյուղի դպրոցի տնօրենը տարեց մարդկանց ուղղորդում է քվեարկություն կատարելու։ Հոդվածում նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Արմավիրի բաժնում կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել