
8/12 ընտրատեղամասի ցուցակներում նախկին բնակիչներ կան
Թիվ 8/12 ընտրատեղամասում (Մալաթիա-Սեբաստիա) ժամը 15-ի սահմաններում Բաբաջանյան 40,բն. 20-ում բնակվող քաղաքացին ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա,որ ընտրողների ցուցակում գրանցված են նաև տան նախկին երեք բնակիչներն,ովքեր վաճառել են բնակարանը և արդեն 3 տարի է բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում: Դրանից հետո որևէ այլ ցուցակում այդ բնակիչները չեն հանդիպել:Հանձնաժողովի նախագահ Սպարտակ Ասոյանը խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն:
Ժամը 15:00-ի տվյալներով՝ նշված ընտրատեղամասում 1634 քվերակելու իրավունքից ունեցողներից մասնակցել են 374-ը:
Ռոզա Պետրոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել