«Եթե ուզում եմ «այո» քվեարկեմ, որտեղ եմ քվեարկելու»,- քաղաքացի
30/35 ընտրատեղամասում ժամը 15:00-ի դրությամբ ընտրություն է կատարել 430 քաղաքացի: Ժամը 16:00-ի դրությամբ՝ 686 քաղաքացի: Այս ժամանակահատվածում ընտրատեղամաս էին եկել ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Անահիտ Մելքոնյանը՝ հանձնաժողովի անդամներից մեկի հետ, ովքեր չէին ցանկանում գրանցվել գրանցամատյանում: Նրանք պնդում էին, որ դա իրենց աշխատանքն է, ցանկացած պահի կարող են գալ և գնալ:
Միայն դիտորդների պնդումներից հետո նրանք գրանցվեցին: Ընտրախախտումներ չեն գրանցվել, բայց տեխնիկական թերություններ են եղել: Երկու քաղաքացու ստորագրության դիմաց կնիքի բացակայություն է նկատվել: Դիտորդները դիմել են հանձնաժողովի նախագահին և վերացրել թերությունը:
Մոտ 40-անց մի տղամարդ մտավ ընտրատեղամաս և ասաց. «Եթե ուզում եմ «այո» քվեարկեմ, որտեղ եմ քվեարկելու»:
Գոհար Մովսիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել