Երևանի 10/31 ընտրատեղամասում ակտիվ քվեարկություն է ընթանում
Կենտրոն վարչական շրջանի 10/31 ընտրատեղամասում ժամը 11 տվյալներով ՝ քվեարկությանը մասնակցել է 95 քաղաքացի, ժամը 14:00 քվեարկողների թիվը կազմել է 348 անձ:Հանձնաժողովի նախագահ Իզաբելլա Սարգսյանի հաղորդմամբ մինչ այս քվեարակության մասնակիցների թիվը սպասվածից շատ է: Ժամը ութից մինչև երկուսը գրանցվել է 3 խախտում: Հանձնաժողովի քարտուղարի գնահատմամբ՝ դրանք լուրջ խախտումներ չեն: Տեղամասում ներկա էր ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչ, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ քվեարկության ընթացքի վերաբերյալ: Որոշ քաղաքացիներ ընտրացուցակներում չեն գտել իրենց անունները, ինչի պատճառով չեն մասնակցել քվեարկությանը: Քաղաքացիներից մեկը բողոքեց իր և իր հարազատների անվան բացակայության առնչությամբ, սակայն խնդիրը լուծվեց, երբ ՀԱԿ կուսակցության վստահված անձի օգնությամբ քաղաքացին գտավ իր անունը և մասնակցեց քվեարակությանը: Մեկ այլ քաղաքացի որդու անունը հայտանբերեց ընտրացուցակներում, ով երկրում չի ապրում և դուրս է եկել գրանցումից:
Ազատուհի Խաչատրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել