
«Ոսկե ծիրան կինոփառատոն անիվների վրա»` Ջավախքում
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնն արդեն 5-րդ անգամ կհյուրընկալվի Ջավախքում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 10-14-ը Ախալքալաքում կկայանա հայ-վրացական կինոփառատոնը:
Կցուցադրվեն «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին և վերջին տարիներին Վրաստանի ազգային կինոկենտրոնի ստեղծած լավագույն ֆիլմերը:
«Ոսկե ծիրանը անիվների վրա» կինոփառատոնը իրականացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ: «Ոսկե ծիրանը» Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել