
Գյումրիի 35/30 տեղամասում տարաձայնություններից հետո դիտորդը հեռացել է
Գյումրի քաղաքի թիվ 10 դպրոցում տեղակայված 35/30 ընտրատեղամասի դիտորդը տարաձայնություններ է ունեցել հանձնաժողովի նախագահ Լամարա Աբրահամյանի հետ և լքել ընտրատեղամասը: Նախագահը սահմանափակել է դիտորդի աշխատանքը:
«Մի պահ այստեղ հոսք էր գոյացել, նա ցանկություն հայտնեց գրանցամատյանը տեսնելու, ինչն այդ պահին գրեթե հնարավոր չէր,- ասաց Լ. Աբրահամյանը:- Բացի այդ՝ օրենքով ամրագրված չէ, որ ամեն եկող-գնացողի հետևից պետք է գրանցամատյան նայել, իմ աշխատանքն էր խոչընդոտում, ի վերջո այստեղ կարգի հրավիրողը ես եմ»,- եզրափակեց նա:
Նշենք, որ 35/30 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1903 է: Ժամը 16:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էին 371 քաղաքացի:
Արևիկ Հակոբյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել