HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի ՔԿԱԳ բաժնի պետը հանձնաժողովի անդամ է դարձել ՀԱԿ-ի կողմից, բայց «իշխանական» է

Էջմիածնի 19/11 տեղամասում ընտրությունները հանգիստ էին անցնում: Ինչպես այլ տեղամասերում, այստեղ էլ ակտիվություն չէր նկատվում: Հանձնաժողովի ՀԱԿ անդամը Արմինե Խուդոյանն է: Նա Վաղարշապատի ՔԿԱԳ բաժնի պետն է: Օրենքով ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները, ասել է թե Արմինե Խուդոյանն աշխատում է Էջմիածնի քաղաքապետի անմիջական «հսկողության» ներքո: Իսկ քաղաքապետը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է:

Էջմիածնում որևէ մեկը Արմինե Խուդոյանին որպես ընդդիմադիր չի ճանաչում: Նա միշտ աչքի է ընկել իր իշխանական հայացքներով, իսկ աշխատանքային գործունեության մեջ երբևէ չի արել մի բան, որը դուր չէր գա Մանվել Գրիգորյանին:

Մեզ հետ զրույցում Ա. Խուդոյանը չէր ցանկանում նշել, թե որ կուսակցության կողմից է հանձնաժողովի անդամ դարձել: «Ինչ կարևոր է»,- նշում էր նա:

Արմինե Խուդոյանից հետաքրքրվեցի, թե երբվանից է ընդդիմադիր դարձել, քանի որ նրան ավելի շատ ՀՀԿ-ական են ճանաչում: «Այսպես էլ է լինում»,- հնչեց պատասխանը:

Նշենք, որ Արմինե Խուդոյանի ամուսինն էլ պատահական մարդ չէ: Նորիկ Միրզոյանը 2005թ. մինչ օրս աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանում` որպես բնակարանային կոմունալ վարչության պետ: Նա նաև Մանվել Գրիգորյանի մտերիմներից է, ինչը ևս բացառում է կնոջ՝ Արմինե Խուդոյանի ընդդիմադիր լինելը:

Ուշագրավ է, որ Արմինե Խուդոյանը իրավաբանի մասնագիտություն ստացել է հենց Մանվել Գրիգորյանի բուհում՝ «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում:

Մնում է պարզել, թե նա ինչպես է հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի անդամ դարձել հենց ՀԱԿ-ի կողմից:

Լուսանկարում Ա. Խուդոյանը աջից առաջինը

Մեկնաբանություններ (1)

hay
ես գտնում եմ որ այս ընտրությունները պետք է անվավեր ճանաչվի: եւ իշխանության արթար քրտինքով աշխատած 1ՕՕՕՕ դրամները ապերախտ ընտրողները պետք է հետ վերադարձնեն: էլ չեմ ասում էն մանգլավիկների մասին որոնք արջի ծառայություն էին մատուցում պետք է պատասխանեն օրենքի ամբողջ խստուցիամբ:հետո էլ բողոքում ենք թե երկրում տնտեսության համար որոշիչ ներդրում չեն անում իշխանությունները:բայց հիմա ոնձ որ թե ժամանակները փոխվել են ընտրության բիզնեսը անկումա ապրում դեռ երկու տարի առաջ մեկին յոթանասուն խփում էիր: հենա յանուկուվիչի նման տղեքը փախած են ման գալի իսկ ուրուգվայի «քնձռոտ» նախագահը ի դեպ՛ նախագահը ազատ ժողովրդի մեջ մանա գալի:ես եկել եմ են համոզմունքին որ ամենավտանգավորը պրոֆեսիոնալ մանգլվիկներն են որոնց դերը ցավալիա մեր կյանքում: աստված փրկի մեզ արտաքին ու ներքին յաթաղաններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter