HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնիում ընտրողների մասնակցությունը ցածր է

Գառնի գյուղի 3 ընտրատեղամասերում ժամը 16:00-ի դրությամբ 5500 ընտրողներից քվեարկել էր մոտ 1230 հոգի: Սա, իհարկե, աննախադեպ ցածր մասնակցություն է, որի պատճառը նաեւ այն է, որ ավելի քան 5 կմ երկարությամբ ձգվող գյուղում 3 ընտրատեղամասերը տեղակայված են միեւնույն փողոցի վրա, գրեթե կողք-կողքի՝ ավագ դպրոցում, մշակույթի տանը եւ արվեստի դպրոցում: Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը մեր դիտարկմանն ի պատասխան ասաց, որ ընտրատեղամասեր ձեւավորելու հնարավորություն չունեն այլ վայրերում:

Երեք տեղամասերի ընտրական հանձնաժողովների նախագահները հայտնեցին, որ ընտրախախտումների դեպքեր չէին գրանցվել այս պահի դրությամբ: Ընտրողներից մի քանիսն իրենց անունները չգտան ընտրացուցակներում ու հեռացան՝ առանց քվեարկելու:
Օրվա ընթացքում Գառնիում տեղակայված 27/29, 27/30եւ 27/31 ընտրատեղամասեր էին այցելել ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter