HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու փոխարեն քվեարկած են եղել. նրան առաջարկել են ստորագրել հոր անվան դիմաց

«Հետքի» խմբագրություն զանգահարեց Երեւանի Արաբկիր համայնքի բնակիչ Գայանե Գյուլնազարյանը եւ հայտնեց, որ երբ գնացել է 4/26 ընտրատեղամաս հանրաքվեին մասնակցելու, հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ընտրացուցակում արդեն ստորագրված է: Նա պահանջել է արձանագրություն կազմել, սակայն ապարդյուն: Հանձնաժողովի անդամները փորձել են տարբեր պատճառաբանություններ բերել: Նա ցանկացել է նկարել ընտրացուցակում իր անվան դիմաց դրված ստորագրությունը, բայց թույլ չեն տվել: Գայանե Գյուլնազարյանին առաջարկել են ստորագրել իր հոր անվան դիմաց եւ քվեարկել, ինչը նա, իր խոսքով, արել է՝ իմանալով, որ հայրը չի գնալու քվեարկության եւ մտավախություն ունենալով, որ ինչպես իր դեպքում, հոր փոխարեն էլ կարող է մեկ ուրիշը քվեարկել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter