Գյումրու 35/31 ընտրատեղամաս. «Էդի թող, հըմի գնա ընտրե արի, ըդոնց էլ կտանես»
Գյումրու 35/31 ընտրատեղամասում պասիվություն է նկատվում. ժամը 16:00-ի դրությամբ 811 ընտրողից ընտրությանը մասնակցել են 394 մարդ: Հանձնաժողովի նախագահ Կարեն Բադալյանի խոսքերով՝ բոլոր ընտրատեղամասերում էլ գրեթե նույն պատկերն է:
Հեռախոսազրույցներից մեկը ուշագրավ էր. «Լսե, չեք գնացե, էդի թող, հըմի գնա ընտրե արի, ըդոնց էլ կտանես: Պրծի գնա ու անպայման կըսես, որ հիմնարկից ես»,- բարկացած խոսում էր քաղաքացիներից մեկը: Մեզ հաջողվեց միայն պարզել, որ տղամարդը աշխատում է Գյումրու երկաթգծի կայարանում:
Արևիկ Հակոբյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել