Դատախազությունը գործողություններ է ձեռնարկում լրատվամիջոցների հրապարակումների առնչությամբ
Դատախազությունը տեղեկացնում է, որ ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական
գործընթացի խոչընդոտման վերաբերյալ ԶԼՄ-ների` առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումների վերաբերյալ սկսել է հետևյալ գործողությունները: Տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:
Հրապարակում - 06.12.2015թ. «ԹՒ Հայաստան» ՀԿ պաշտոնական կայքում հրապարակվել է հոդված, որում նշվել է, որ 11/3 տեղամասում /Շենգավիթ, թիվ 144 մանկապարտեզ/ անձը 2 անգամ տարբեր հագուստներով ներկայացել է տեղամաս և 2 անգամ քվեարկել:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում շտապ նյութեր են նախապատրաստվում 11/3 տեղամասում կրկնակի քվեարկության դեպքի առթիվ:
Հրապարակում - 06.12.2015թ. «HRA.am».
1/09 /Ավան/ ՔՀԻ-ի դիտորդի փոխանցմամբ ավելի վաղ տեղամաս ներկայացած տղամարդը, որի անունը ենթադրաբար Հովիկ է, արդեն չորրորդ անգամ է գալիս: Հանձնաժողովի նախագահը նրան դիմել է Արեգ անունով, դիտորդը հանձնաժողովի նախագահից պարզաբանում է խնդրել: Վերջինս ասել է, որ տղամարդը դպրոցի աշխատակից է և այլևս չի գա տեղամաս: Նշված անձն առնվազն երկու անգամ քվեարկողներին ուղեկցել է քվեարկությոն սենյակ, հետևել, որ քվեարկեն և նրանց հետ դուրս եկել: Նրա մոտ չի եղել վստահված անձի փաստաթուղթ, գրանցամատյանում գրանցված չի եղել:
1/11 /Ավան/ ՔՀԻ-ի դիտորդն արձանագրել է, որ ժամը 12.00-ի սահմաններում երկու հոգի միաժամանակ գտնվել են քվեախցիկում, նրանցից ոչ մեկը չի գրանցվել որպես ուղեկցող անձ:
Գործողություն - ՀՀ դատախազության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Ավանի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Հրապարակում` 06.12.2015թ. «ԹՒ Հայաստան».
«Ասպարեզ» օրաթերթի Լրագրող Անուշ Թովմասյանի փոխանցմամբ Աշտարակի քաղաքապետի տեղակալը շրջում է քաղաքի տեղամասերում՝ հանձնաժողովի նախագահներին զգուշացնելով թույլ չտալ դիտորդներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հսկել ընտրողների ցուցակը /մատյանը/:
26/16 տեղամասում /Չարենցավան/ ժամը 12.02-ի դրությամբ ՏԸՀ անդամները սպառնում են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին:
25/21 տեղամասում /Հրազդան/ ժամը 11.54-ի դրությամբ լցոնում է տեղի ունեցել, շարունակ փորձում են շեղել դիտորդի ուշադրությունը:
Գործողություն` ՀՀ դատախազության Արագածոտնի մարզի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Թիվ 26/16 և 25/21 տեղամասերում տեղի ունեցածի հանգամանքների ստուգումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններին:
Հրապարակում - 06.12.2015թ. «168 ժամ» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը չեն լռում» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակվել են հետևյալ երեք տեղեկությունները.
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից ստացված ահազնգից տեղեկացել են, որ քաղաքի մանկապարտեզներից մեկում տեղակայված ընտրատեղամասում հրահանգվել է աշխատակիցներին քվեարկել «այո»-ի օգտին, լուսանկարել քվեաթերթիկը և ցույց տալ «պատվիրատու»-ին:
Քաղաքացին հայտնել է, որ Գեղասար գյուղում գյւողապետը բաժանում է 8.000-ական դրամ ընտրակաշառք՝ խոստանալով «այո»-ի օգտին քվեարկելու դեպքում լուծել նաև նպաստների տրամադրման հետ կապված հարցերը:
Վանաձորի 30/6 տեղամասում փորձել են կաշառել ընտրական հանձնաժողովի նախագահին, որ վերջինս աչք փակի ընտրացուցակներում տեղ գտած, բայց քվեարկության չմասնակցող քաղաքացիների փոխարեն քվեարկություն կատարելու փաստի վրա, սակայն մերժում ստանալուց հետո որոշել են նշված անձանց անունները տեղափոխել 30/10 ընտրատեղամաս:
Գործողություն - ՀՀ դատախազության Լոռու մարզի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Հրապարակում - 06.12.2015թ. «asparez.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Հանրաքվեի լրահոսը ըստ «»քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ թիվ 9/11 տեղամասից հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողների, այդ թվում՝ Մկրտիչ Կարապետյանին՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք պատշաճ ներկայացել և գրանցվել են հնաձնաժաղովում: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, որ այդտեղ ԶԼՄ-ի ներկայացուցիչ լինելույ համար պարտավոր են հավատարմագրվել նախագահականում:
10/09 տեղամասում՝ Ջ.Կիրակոսյանի անվան դպրոցում, ինչ-որ մեկը ՀՀԿ անդամության վկայականով ընտրողներ է տարել-բերել տեղամաս՝ քվեարկելու «քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել այդ անձին:
10/20 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Մադոյանը հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին՝ չնայած այն բանին, որ վերջինս պատշաճ ներկայացրել է վկայականը:
36/39 տեղամասից /Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք/ ահազանգ է ստացվել, որ հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին:
Գործողություն - ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու համար:
«Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին 10/20 տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից չգրանցելու հանգամանքների ստուգումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնին:
«Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին 36/39 տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից չգրանցելու հանգամանքների ստուգումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը:
Հրապարակում - 06.12.2015թ. azatutyun.am. «ՀՀԿ անդամ ներկայացող կինը կոպտորեն խոչընդոտում է «Ազատության» լրագրողի աշխատանքը»:
Գործողություն - ՀՀ Գլխավոր դատախազի հանձնարարությամբ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Հրապարակում` 06.12.2015թ. «lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Էրեբունիում արդեն փո՞ղ են բաժանում վերտառությամբ հոդված», որում ներկայացված է, որ իրենց ստացած ահազանգի համաձայն՝ Երևանի Էրեբունու թաղապետարանում 05.12.2015թ. ժամը 17.30-ից սկսած ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի գրասենյակի մոտ 70 անձ՝ հանձնաժողովի անդամներ և նախագահներ սպասումէին իրենց հերթին, որպեսզի ստանաստանային հանրաքվեի արդյունքներն ապահովելու համար 50.000-ական դրամը: Ըստ հրապարակման՝ տեղեկատվությունը հասանելի է դարձել այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահներից մեկը հրաժարվել է առաջարկվող գումարից, ում նկատմամբ հնչել է սպառնալիք: Ահազանգը հնչեցնող անձը խնդրել է գաղտնի պահել իր ով լինելը:
Գործողություն` ՀՀ դատախազության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Հրապարակում - 06.12.2015թ. Հրապարակում - 06.12.2015թ. «HRA.am».
08.00-09.40՝ Ավան՝ ՔՀԻ շրջիկ մեքենաները տարբեր ընտրատեղամասերի մոտ նկատել են «Z+» և «Միլենա» տաքսի ծառայությունների տաքսիներ, որոնք «Այո»-ի շտաբների մոտից ընտրողներին տեղափոխում են տարբեր ընտրատեղամասեր՝ ընտրելու:
09.11՝ 1/24 Նոր Նորք՝ ՔՀԻ դիտորդի փոխանցմամբ տեղամասում ընտրողներ չկան, ՀՀԿ վստահված անձը շատ ակտիվ է, ընտրողներից հասցեներ է հարցնում, հայտարարում է, որ «ուրիշ քաղաքական ուժի թուղթ ունի», ասում է «հելեք դուրս մարդ բերեք»: Տեղամասում այլ դիտորդներ չկան: ՔՀԻ դիտորդը ցանկացել է գրանցամատյանը նայել, ՀՀԿ վստահված անձը խոչընդոտել է:
08.00՝ 1/4 Ավան՝ Դիտորդին ներս են թողել, նա պահանջել է, որ հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրեն մուտք գործելը խոչընդոտելու փաստը: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է գրանցել խախտռումը, սակայն քարտուղարը հրաժարվել է:
07.30՝ 1/4 ՔՀԻ դիտորդին չեն թողել մուտք գործել ընտրական տեղամաս՝ ասելով, որ իրավունք չունի մասնակցելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08.00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է:
Գործողություն - ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության հանձնարարությամբ կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Հրապարակում - 06.12.2015թ. «NewsBook» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «ԿԸՀ-ից հրահանգել են թույլ չտալ դիտորդներին ծանոթանալ ընտրացուցակներին. ՀՔԱ» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Լոռու մարզի այն բնակավայրերից, որտեղ դիտորդներ ունի, բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ դիտորդներին թույլ չեն տվել հարցնել ընտրողների անունները կամ ընտրացուցակներից նայել հերթական համարները՝ համարելով քաղվածք ընտրողների ցուցակից:
Գործողություն - ՀՀ դատախազության Լոռու մարզի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու համար:
Հրապարակում - 06.12.2015թ. «NewsBook.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Հանձնաժողովի անդամները ևս ակնհայտորեն ուղղորդում են ընտրողներին. «Թրանսփարենսի Հայաստան» ՀԿ» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ «Թրանսփարենսի Հայաստան» ՀԿ-ի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ ժամը 09.00-ի դրությամբ թիվ 8/27 տեղամասում /Մալաթիա-Սեբաստիա, թիվ 91 դպրոց/ գրանցվել են հետևյալ խախտումները. քվեատուփը տեղադրված է դռան մոտ, ներս մտնող անհայտ անձը, որը հանձնաժողովի անդամին ծանոթ է կամ բարեկամական կապ ունի, ուղղորդում է ընտրողներին քվեարկության ընթացքում, հանձնաժողովի անդամները ևս ակնհայտորեն ուղղորդում են ընտրողներին, հանձնաժողովի նախագահին զգուշացվել է, սակայն խնդիրը լուծում չի ստացել, նախագահը ագրեսիվորեն է արձագանքում դիտարկմանը, հանձնաժողովի նախագահը խախտել է դիտորդի ազատ տեղաշարժման իրավունքը, խոչընդոտել դիտարկմանը, դիտորդն իր իրավունքներն է բացատրել, ինչից հետո հայհոյանքներ են հնչել հանձնաժողովի նախագահի կողմից դիտորդի հասցեին: ՀԿ-ի դիտորդները նաև արձանագրել են, որ ժամը 09.58-ի դրությամբ թիվ 25/19 տեղամասում /Հրազդան, թիվ 2 երաժշտական դպրոցի շենք/ հանձնաժողովը խոչընդոտում է ընտրացուցակներում գրանցված ընտրողների հերթական համարների դիտարկմանը:
Գործողություն` ՀՀ դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Թիվ 25/19 տեղամասում տեղի ունեցածի հանգամանքների ստուգումը ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնին:
Հրապարակում` 06.12.2015թ. «ilur.am» էլեկտրոնային կայքի լրագրողը հայտնել է, որ իրեն թիվ 10/20 ընտրական տեղամասից դուրս են հանել՝ խոչընդոտելով իր գործունեության իրականացմանը:
Գործողություն` ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Հաղորդում` 06.12.2015թ. Կոտայքի մարզի Քասախի թիվ 26/29 ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամը ոտքով հարվածել է արկղին, կոտրել է, կարծել է, որ հանձնաժողովի մյուս անդամներրը «լցոնում» են անում:
Գործողություն` 06.12.2015թ. ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում տրված հաղորդման առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Հրապարակում` 06.12.2015թ. «ilur.am» էլեկտրոնային կայքի լրագրողը հայտնել է, որ իրեն թիվ 10/20 ընտրական տեղամասից դուրս են հանել՝ խոչընդոտելով իր գործունեության իրականացմանը:
Գործողություն` ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Հրապարակում` 06.12.2015թ. «armlur.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է ««Ասում են՝ մինչև ապացույց չբերեք, չգաք աշխատանքի». «Սանիթեք»-ի աշխատակիցներին ստիպում են քվեարկել» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ իրենց իրենց խմբագրություն են ահազանգել «Սանիթեք» ընկերության Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր հայտնել են, որ Արթուր և Տիգրան անուններով ղեկավարներն իրենց ստիպում են մասնակցել քվեարկությանը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում աշխատանքի չեն մտնի:
Գործողություն` ՀՀ դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Հրապարակում` 06.12.2015թ. «168 ժամ» էլեկտրոնային կայքում հրապարակվել է ««Քաղաքացի դիտորդ»-ի արձանագրած խախտորմները քվեարկության երկու ժամերի ընթացքում» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ թիվ 9/27 ընտրական տեղամասում ընտրողների համար նախատեսված ցուցակում, որտեղ ստորագրում են քվեաթերթիկ ստանալուց առաջ, ժամը 9.00-ի դրությամբ արդեն եղել են «լցված» էջեր:
Գործողություն` ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Հրապարակում` 06.12.2015թ. «epress.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է ««Ուղղորդում և բազմակի քվեարկության դեպքեր» դիտորդներն ահազանգում են սպառնալիքների մասին» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ Շենգավիթի 12/11 ընտրական տեղամասու՝ տեղակայված թիվ 140 դպրոցում, ներկա են եղել վկայական չունեցող անձինք, գրանցվել են բազմակի քվեարկության և ուղղորդման դեպքեր:
Համաձայն նույն հոդվածի՝ Վանաձոր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն այցելել է թիվ 30/28 և թիվ 30/05 ընտրական տեղամասեր ու ահաբեկել «քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին այն դեպքից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ են արել ընտրողների գրանցամատյանից: Հանձնաժողովի նախագահը սպառնացել է, որ դիտորդներիրն կձերբակալեն, ինչից հետո ստիպել է պատռել գրառումները:
Գործողություն` ՀՀ դատախազության Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Հոդվածի՝ Վանաձորում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների ստուգման նպատակով նյութերի նախապատրաստումը ՀՀ դատախազության Լոռու մարզի դատախազության կողմից 06.12.2015թ. հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը:
Հրապարակում - 05.12.2015թ. galatv.am. «Գործի են անցել սոցծառայության աշխատակիցները»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Հրապարակում - 05.12.2015թ. a1plus.am. «Ազատության հրապարակում հավաքի մասնակիցներին շարունակում են ահաբեկել»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Դիմում - 04.12.2015թ. «Ոստիկանապետի դիմումն ուղարկվել է ՀՔԾ»
Գործողություն - ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, միջնորդելով սույն թվականի դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հավաքի մասնակից Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասելու վերաբերյալ հրապարակումները, որոնցում նաև ոստիկանության ծառայողներին վերագրում են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների կատարում, դատախազի հանձնարարականով ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին՝ հրապարակումներում նշված տեղեկատվության իսկությունը պարզելու և իրավական գնահատական տալու նպատակով:
Հրապարակում - 04.12.2015թ. a1plus.am. «Սպառնացել են աշխատանքից ազատել, եթե «այո» չքվեարկի»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Հրապարակում - 03.12.2015թ. aravot.am. «Հեռախոսազանգից հետո գյումրեցի վարորդը Երևան մեկնող միտինգավորներին թողել է ճանապարհի կեսին»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Հրապարակում - 02.12.2015թ. Չորրորդ Իշխանություն օրաթերթ. «Սպառնում է ազատել աշխատանքից»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հրապարակում - 02.12.2015թ. Հրապարակ օրաթերթ. «Այո կասեք՝ աշխատավարձ կստանաք»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Հրապարակում - 02.12.2015թ. newsbook.am. «Ոստիկանները ծեծի են ենթարկել Գևորգ Սաֆարյանին»
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հրապարակում - 02.12.2015թ. Հրապարակ օրաթերթ. «Չարենցավանի քաղաքապետը խոստանում է պատժել իր անունից «արջի ծառայություն» մատուցողներին»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հրապարակում - 01.12.2015թ. newsbook.am. «Ուղևորափոխադրում չիրականցնելու հրահանգ ստացել ենք ոստիկանությունից. «Քինգ դե լյուքս»»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հրապարակում - 01.12.2015թ. armlur.am. «Ոստիկանությո՞ւնն է հրահանգել չսպասարկել Աբովյան-Երևան երթուղին. Արթուր Հարությունյանը /Պալաչ/ չի կատարել քաղաքապետի հրահանգը»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հրապարակում - 30.11.2015թ. Չորրորդ Իշխանություն օրաթերթ. «ԲՀԿ-ն հանձնաժողովներից հեռացնում է իր պայքարող անդամներին»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հրապարակում - 30.11.2015թ. a1plus.am. «Վարդենիսի շտաբի ներկայացուցիչ. «Իմ ծանոթներին սկսել են ահաբեկել»»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազություն: Գեղարքունիքի մարզի դատախազի հանձնարարությամբ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն:
Հրապարակում - 30.11.2015թ. Չորրորդ Իշխանություն օրաթերթ. «Առանձին ֆիգուր»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ:
Հրապարակում - 27.11.2015թ. Իրատես de facto օրաթերթ. «Տուրուդմբոց Քաջարանում»:
Դիմում - 26.11.2015թ. «Հարուցվել է քրեական գործ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանի հաղորդման հիման վրա»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր: Դատախազի որոշմամբ՝ Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հրապարակում - 25.11.2015թ. Չորրորդ Իշխանություն օրաթերթ. «Սկսել ա: Երեկ Երևանի տարբեր համայնքներում սկսել է ընտրակաշառքի բաժանման գործընթացը»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել են Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություններ: Ավան և Նոր Նորք վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ընթացքը լուծելու նպատակով: Շենգավիթ վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին՝ ընթացքը լուծելու նպատակով: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով՝ ընթացքը լուծելու նպատակով:
Հրապարակում - 25.11.2015թ. Հրապարակ օրաթերթ. «Վերջին օրերին Արարատի մարզի մի շարք համայնքներից ահազանգեր ենք ստանում»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է Արարատի մարզի դատախազություն՝ հոդվածում նշված փաստերը ստուգելու նպատակով:
Հրապարակում - 24.11.2015թ. aravot.am. «Հանձնաժողովի անդամի ամուսնուն խոպանում ահաբեկել են. «Կնոջդ ասա դուրս գա, թե չէ քեզ գործից կազատենք»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է ԿՀԴՊԳՎ՝ հոդվածում նշված փաստերը ստուգելու նպատակով:
Հրապարակում - 24.11.2015թ. newsbook.am. ««Այո»-ի շտաբը Նոր Նորքում 5.000 դրամ է բաժանում»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հրապարակում - 24.11.2015թ. galatv.am. «10 հազար դրամ ընտրակաշառքի մասին ահազանգեր Գյումրու տարբեր թաղամասերից»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն: Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով՝ ընթացքը լուծելու նպատակով:
Հրապարակում - 24.11.2015թ. aravot.am. ««ՈՉ»-ի համատեղ շտաբը և «Ժառանգությունը» ստանում են ահազանգեր տեղամասային հանձնաժողովների անդամներից՝ ճնշումների վերաբերյալ»:
Հրապարակում - 24.11.2015թ. Հրապարակ օրաթերթ. «Որքան մոտենում է հանրաքվեի օրը, այնքան մեծանում են ճնշումները»:
Հրապարակում - 20.11.2015թ. galatv.am. ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակը դարձել է հարձակման թիրախ»:
Հրապարակում - 20.11.2015թ. hetq.am. «ԹԻՀԿ. ինչպես է օգտագործվել վարչական ռեսուրսը հանրաքվեի նախապատրաստական գործընթացում»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է ԿՀԴՊԳՎ՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Հրապարակում - 20.11.2015թ. lragir.am. ««Նոր Հայաստան» ճակատի նոր հաղորդագրությունը»:
Հրապարակում - 20.11.2015թ. aravot.am. ««Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության երկրորդ ամփոփագիրը Հանրաքվեի նախապատրաստական գործընթացում վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ»:
Գործողություն - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է ԿՀԴՊԳՎ՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:
Հրապարակում` 06.12.2015թ. «galatv.am»-ի կայքում «Էստեղից թող գնա, դու արդեն ընտրություն կատարել էս» հրապարակման համաձայն՝ Կիևից ժամանած քաղաքացու փոխարեն արդեն քվեարկած է եղել: Թաղային հեղինակություններից մեկն ասել է՝ «աղջիկ ջան գնա էստեղից, դու արդեն ընտրություն կատարել ես»: Դիմել են ոստիկանություն, ոչ մի արձագանք չեն տվել:
Գործողություն` ՀՀ դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Հրապարակում` 06.12.2015թ. «ԹԻ Հայաստան»-ի կայքում հրապարակման համաձայն՝
25/19 տեղամասում /Հրազդան, թիվ 2 երաժշտական դպրոցի շենք/ հանձնաժողովը խոչընդոտում է ընտրացուցակներում գրանցված ընտրողների հերթական համարների դիտարկումը:
9/1 տեղամասում /Կենտրոն, Նալբանդյանի անվան 33 դպրոց, Նար-Դոսի 38/ հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է դիտորդի աշխատանքներին, մասնավորապես, արգելում է դիտարկել ընտրողների ցուցակները:
Գործողություն` ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
9/1 տեղամասում տեղի ունեցածի հանգամանքերը ստուգելու նպատակով նախապատրաստելու համար ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին:
Հրապարակում - 06.12.2015թ. «hetq.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Տեղամասային հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Ասպարեզ»-ի ներկայացուցչին» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ ըստ «քաղաքացի դիտորդ» նախաձեռնության տեղեկացմամբ այսօր 01/08 տեղամասում «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչի վրա է հարձակվել տեղամասային հանձնաժողովի նախագահը՝ խոչընդոտելով նկարահանումը:
Գործողություն - ՀՀ դատախազության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել