08/04 ընտրատեղամասում անձնագրերը չեն կնքվում
08/04 ընտրատեղամասում քվեարկած անձը «Հետքին» հայտնեց, որ իր անձնագիրը քվեարկության ժամանակ չի կնքվել:
«Առաջին անգամ եմ մասնակցում, չգիտեի, որ անձնագրերը կնքում են, հետո մի երկու հոգու հետ խոսացի ընկերներից, պարզեցի որ անձնագրի կնքելը պարտադիր ա: Հիմա ես ունեմ չկնքված անձնագիր: Կարամ մի բան հաստատ ասեմ, որ ոչ մեկի անձնագիրը չէր կնքվում: Կնքում էին մենակ ծրարը, որը չէր փակվում»,- հայնտում է քաղաքացին:
Նա ասում է նաև, որ չի նկատել դիտորդական առաքելություն անցկացնող անձանց:
Ազատուհի Խաչատրյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել