HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պարզաբանումը 5/21 ընտրատեղամասում ուրիշի փոխարեն քվեարկողների վերաբերյալ

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի ահազանգը, համաձայն որի՝ 5/21 ընտրատեղամաս պարբերաբար քաղաքացիներ են գալիս ոստիկանությունից ստացած՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով և քվեարկում ուրիշի փոխարեն: Որպես օրինակ նշվել է Երևան քաղաքի Փափազյան 27/2, ինչպես և 80/35 հասեցեները և քաղաքացիների անհատական տվյալներ: Ըստ հոդվածում հրապարակված տեղեկության՝ քաղաքացին այն մեկնաբանել է որպես ոստիկանությունից եկող հանցագործություն, որպեսզի այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարեն:

Բազմիցս կոչ ենք արել ու մեկ անգամ ևս հորդորում ենք չփաստարկված և իրավական ակտերի պահանջներին հակասող հայտարարություններ չտարածել: Արաբկիրի անձնագրային ծառայության կողմից տրվել է անձի ինքնությունը ժամանակավորապես հավաստող 8 վկայական: Ընդ որում, 3-ը՝ հին նմուշի անձնագրերը կորցնելու, իսկ 5-ը նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացնելու կապակցությամբ՝ մինչև քարտը ստանալու համար նախատեսված ժամկետով: Հոդվածում նշված անձանց անհատական տվյալներով ժամանակավոր վկայականներ չեն տրվել: Բացի այդ, հարկ ենք համարում իրազեկել, որ ժամանակավոր վկայականներում առկա են անձին նույնականացնելու հիմնական գործոններից մեկը՝ լուսանկարը: Նույնիսկ քվեարկությանը մասնակցելու նպատակով անձնագրային ծառայություններ դիմել են քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ անձնագրերը կամ գտվում են այլ մարզերում կամ դրանք հանձնել են այլ պետությունների դեսպանատներ՝ մուտքի վիզա ստանալու համար: Նշված բոլոր դեպքերում մերժվել է ժամանակավոր վկայականներ տրամադրելը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նման հիմքեր նախատեսված չեն. կամ անձը պետք է կորցրած լինի անձնագիրը և դիմում ներկայացնի դրա կապակցությամբ (ի դեպ, կորած անձնագիրը բազայում ճանաչվում է անվավեր և տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգում, որպեսզի նշված անձնագիրը չօգտագործվի այլ անձի կողմից՝ սահմանը հատելիս կամ այլ դեպքերում) կամ դիմի նույնականացման քարտ ստանալու համար՝ լուսանկարվելով անձնագրային ծառայությունում և հանձնելով մատնադրոշմերը: Նշված դեպքում նույնպես տրամադրվում է լուսանկարով ժամանակավոր վկայակական, մինչև նույնականացման քարտը ստանալու ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter