HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նահապետավանում 47 հոգի չեն վերադարձել արտագնա աշխատանքներից

Նահապետավանում սեզոնին գյուղից արտագնա աշխատանքի է մեկնում 100-150 տղամարդ, ովքեր սովորաբար մինչեւ ամանոր վերադառնում են: Գյուղում տեղեկացրին, որ թեեւ դեկտեմբեր ամիսն է, սակայն արտագնա աշխատանքի մեկնածներից 47 հոգի չեն վերադարձել: Ընտրատեղամասի դիմաց հավաքված նահապետավանցի տղամարդկանցից Արթուր Պետրոսյանն ասաց, որ ինքը հատուկ ՌԴ-ից 10 օր առաջ վերադարձել է հայրենի գյուղ եւ 10 օր հետո էլ մեկնելու է: 

«Ես շատ լավ ծանոթ եմ սահմանադրության փոփոխություններին ու կողմնորոշված էլ քվեարկել եմ,-նշեց զրուցակիցս,-Նահապետավանն ընդհանրապես շատ համերաշխ գյուղ է ու համերաշխորեն էլ մասնակցում է բոլոր ընտրություններին»:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Նահապետավան գյուղում այսօր պետք է մարդիկ ընտրություն կատարեն այո-ի ու ոչ-ի, համայնքի ղեկավարի երկու թեկնածուների եւ ավագանու 7 թեկնածուների միջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter