HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակավոր անձնագրով միաժամանակ քվեարկելու եկան մոտ տասը քաղաքացի

Նոռա Անանյան, Դիանա Ղազարյան

5/28 ընտրատեղամասում ընտրողների հոսքը ակտիվացել է:

Մոտ 13:00-ի տվյալներով` ժամանակավոր անձնագրով միաժամանակ քվեարկելու եկան մոտ տասը քաղաքացի: Նրանց հոսքը շարունակվեց նաև հաջորդող 30 րոպեների ընթացքում:

Ընտրատեղամասի քարտուղարը շարունակ հետևում էր մեր գործունեությանը տեղամասում: Հետո մոտեցավ և ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից զանգ է ստացել, թե այս տեղամասում աշխատող «Հետքի» լրագրողները լուսանկարել են անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթի #9 ձևը: Հարցին` ով է նման բան ասել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կամ ինչ լուսանկար են նրանք տեսել, սկզբում ասացին, թե լուսանկարը հրապարկվել է «Հետքում». ճշգրտմանը, թե որ հրապարկման մեջ, պատասխան չստացանք: Նշենք, որ տեղամասում «Հետք» լրագրողներից միայն մենք ենք աշխատում, և #9 ձևի լուսանկար չի հրապարակվել:

Հավելենք, որ ժամանակավոր անձնագրերով քվեարկող անձանց ընդհանուր թիվը պարզ կլինի միայն արձանագրությունները կազմելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter