
2/25 ընտրատարածքում քաղաքացու փոխարեն արդեն քվեարկել էին
Նոր Նորքի 7րդ զանգվածի 2/25 ընտրատեղամասում ընտրողի փոխարեն արդեն քվերակել էին: «Գնացինք 17:00-ին քվեարկության: Հորս` Արթուր Սիմոնյանի փոխարեն արդեն քվեարկած և ստորագրված էր` անհայտ նույնականացման քարտի համարով և ստորագրությամբ: Հայրս երկրից 2 տարի բացակայել է, վերադարձել է մեկ ամիս առաջ»,- պատմում է Արթուր Սիմոնյանի դուստրը: Հանձնաժողովի անդամներից մեկնաբանում են. «Դե նորմալ ա: Կարան շփոթեն, ինչու՞ եք աղմուկ բարձրացնում»: Դեպքի առթիվ հանձնաժողովի նախագահը զանգահարել է ոստիկանություն: Պարզվել է նման ID քարտ գոյություն չունի: Գրանցման գրքում ջնջել են քարտի կոդը, գրանցել Արթուր Սիմոնյանի անձնագրի համարը և նա կարողացել է քվեարկել: «Հանձնաժողովի անդամները կողքից հորդորում էին` դե եթե ձեր տեղը քվեարկել են, էլ մի քվեարկեք, տուն գնացեք»: Արդյունքում՝ նույն անվան տակ երկու հոգի քվերակեցին:
Դիանա Ղազարյան
Մեկնաբանել