Դիտորդ. «Մարդկանց բերում են այստեղ խմբերով, ուղղորդում «Այո» քվեարկել»»
Նորա Անանյան
10/20 ընտրատեղամասում 17:30-ի դրությամբ քվեարկել է 800-900 հոգի: Զրույցի ընթացքում դիտորդ Աշոտ Խաչատրյանը նշեց, որ այնտեղ իրավիճակը բավական լարված է.
«Առավոտվանից այստեղ եմ, այստեղ պաշտոնապես գրանցված են Կոտայքի մարզից և Սյունիքից 180 հոգի, նրանց բերում են այստեղ խմբերով, ուղղորդում «Այո» քվեարկել»:
Հետագայում գրանցվեց նաև դեպք, երբ Հանրապետական կուակցության վստահված անձը հարվածեց ilur կայքի լրագրողին, կոտրեց նրա ֆոտոխցիկը ու ոստիկանությունում բացվեց քրեական գործ: Զարուհի Փոստանջյանն այստեղ եկավ և նույն վստահված անձի հետ բախում եղավ: Խախտումները շատ են, դուրսը կուտակումներ են, մեքենաներ, կաշառք: Այս տարածքը, իհարկե, առանձնահատուկ է, այդպես էլ պետք է լիներ երևի, Հայաստանի ամենավատ ընտրատարածքն է` այստեղ է գրանցված Սերժ Սարգսյանի եղբայրը, նա էլ այսօր եկել էր»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել