HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոնեստի համանախագահ Քրիստիան Վիգենինին: Նախագահը կարևորել է Քրիստիան Վիգենինի այցը մեր երկիր, որը լավ հնարավորություն է՝ տեղում ծանոթանալու Հայաստանի և տարածաշրջանի զարգացումներին, առկա խնդիրների բնույթին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այցը նաև կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը: 

Անդրադառնալով Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեստի գործունեությանը, զրուցակիցներն այն համարել են մասնակից երկրների միջև փոխըմբռնման ու երկխոսության խթանման, կապերի սերտացման և համագործակցության օգտակար հարթակ:

Քրիստիան Վիգենինը նշել է, որ խորհրդարանականների միջև փոխգործակցության արդյունքներն արդեն տեսանելի են, և իր այցը նպատակ ունի նաև խրախուսել այդ գործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ևս: Ընդգծելով, որ Եվրոպական միության հետ մեր երկրի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեհամակարգի վրա՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկրում իրականացվող բարեփոխումներն առանցքային նշանակություն ունեն ԵՄ-ի ու Միության անդամ պետությունների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ճանապարհին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter