HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդները, վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամները քվեարկության ընթացքը նորմալ են գնահատում

Լուսինե Հակոբյան

14/8 ընտրատեղամասը մեկն է Աշտարակի 11 ընտրատեղամասերից, որտեղ քվեարկելու են  քվեարկությանը  մասնակցելու  իրավունք ունեցող 19.500  աշտարակցիներից 1970-ը: Ըստ 14/9 ընտրատեղամասի հանձնաժողովի  նախագահ,  Բարգավաճ  Հայաստան  կուսակցության  անդամ  Հովհաննես  Կարապետյանի`   մինչ այս  պահը  որևէ  խնդիր  չի  առաջացել.  ‹‹Ընտրատեղամասը  բաց  է  8:00-ից,  հանձնաժողովի  անդամները,  որոնցից վեցը ներկայացնում են «Բարգավաճ  Հայաստան», «Օրինաց  Երկրիր», «Ժառանգություն», ՀՅԴ եւ ՀԱԿ կուսակցությունները, իսկ  երկուսը՝    Ընտրատարածքային հանձնաժողովի  կողմից են նշանակված,  ներկա  են  հանրաքվեի  անցկացմանը  հենց  սկզբից:  Արդեն  նկատելի  է  քաղաքացիների  ակտիվ  մասնակցությունը››: Այս  ընտրատեղամասում վստահված  անձիք  չորսն  են՝  ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց Երկիր» և ՀԱԿ, Ժուռնալիստների  ‹‹Ասպարեզ››  ակումբի  կողմից երկու  դիտորդ կա:  ՀԱԿ-ի  վստահված  անձ  Տոնոյան  Սամվելը   փաստում  է,  որ  դեռ  որևէ  խախտում  չի  նկատել. ‹‹Մինչ այս պահը  ամեն ինչ ընթանում է սահմանված կարգով: Ընտրատարածքի ներսում այս  կամ  այն  կուսակցության  ներկայացուցչի կողմից  քաղաքացիներին  ուղղորդել  չեմ  նկատել,  իսկ ինչքանով որ հասցնում եմ հետևել՝ բակում ևս կուտակումներ չկան››:  Քվեարկության ընթացքը նորմալ գնահատեց նաեւ ժուռնալիստների ‹‹Ասպարեզ››  ակումբի  դիտորդ Հերմինե Ավոյանը. ‹‹Մինչ այս պահը արտառոց ոչինչ չեմ նկատել:  Մարդկանց հոսքն այնքան էլ շատ չէ, բայց հուսանք՝ դեռ կգան իրենց  քաղաքացիական պարտքը  կատարելու››: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ 650 մարդ արդեն քվեարկել է:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter